ՀԱՄԱՍ-ը հայտնել է, թե ինչի է պատրաստ
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ևս չորս օրով երկարաձգել զինադադարը՝ նույն պայմաններով։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում կատաչելով AFP-ի աղբյուրին։
AFP-ն հայտնում է ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած անանուն աղբյուրի խոսքերն այն մասին, որ շարժումը «համաձայն է չորս օրով երկարաձգել զինադադարը» նույն պայմաններով։
Հիշեցնենք՝ պայմանները ներառում էին օրական առնվազն 10 իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց, մարդասիրական մուտքը Գազայի հատված և իսրայելական թռիչքների (ներառյալ անօդաչու թռչող սարքերի) կասեցումը Գազայի հատվածի վրայով: Նման պարամետրերով պայմանագիրը գործում է արդեն վեցերորդ օրն է, այն արդեն մեկ անգամ երկարացվել է երկու օրով։
Ֆորմալ կերպով այն լրանում է այսօր, սակայն Կատարում ինտենսիվ բանակցություններ են ընթանում Իսրայելի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ՝ զինադադարը ևս մի քանի օրով երկարաձգելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...