Արցախի իշխանությունը բոյկոտում էր Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու` Հայաստանի խնդրանքը. Սամվել Բաբայան
2023թ-ի սեպտեմբերի 19-ի դեպքերով Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Հայաստանի իշխանությունը չէր կարողանում ոչինչ անել, որովհետև չուներ Արցախում բանակ, չուներ պաշտպանություն, Ադրբեջանն էլ կոշտ հարցը դրել էր՝ չես կարող իմ ներքին հարցերին խառնվել։ Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանությանը նստել ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետև Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ պետք է բոյկոտեն»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ 2020թ–ի նոյեմբերի 9-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը բանակցությունների արդյունքում համաձայնության եկան, նրանք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում։ Բաբայանը շեշտեց՝ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք համաձայնել են այդ փաստաթղթի հետ, քաղաքական պատասխանատվություն ունեն կատարվածի համար։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինքն ինչի շուրջ է բանակցել Ադրբեջանի հետ, Բաբայանն ասաց՝ բանակցություններ չեն եղել, եղել են քննարկումներ սկզբունքների շուրջ, օրինակ` Արցախն իր բանակն ունենալո՞ւ է, թե՞ ոչ և այլն։ Նա նշեց, որ իր ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմ...
Ադրբեջանի արձագանքը` Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։Ինչպես հայտնում է ադրբեջանական...