Իրանը մինչեւ եկող տարվա վերջ տիեզերք կուղարկի 5 արբանյակ
Իրանը նախատեսում է մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը
(2024 թվականի մարտի 20) հինգ նոր արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հայտարարել
է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը։
«Մինչև տարեվերջ Երկրի ուղեծիր դուրս կբերվի 5 նոր արբանյակ… Արբանյակներից
2-ը կարձակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, 2-ը` պաշտպանության նախարարությունը,
իսկ մեկը կլինի օտարերկրյա արբանյակ: Ընդհանուր առմամբ ուղեծիր դուրս կբերվի 5 արբանյակ»,-
պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։
Երեկ Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել
էր, որ Իրանի հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները բիոկապսուլա են պատրաստել
տիեզերք արձակելու համար:
Ավելի վաղ Զարեպուրը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի
(ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) օդատիեզերական ուժերը հաջողությամբ
Երկրի ուղեծիր են դուրս բերել երրորդ ռազմական արբանյակը` «Նուր-3»-ը։
Նմանատիպ հոդվածներ
Արջերի երթուղի կկառուցվի
COMPASS հիմնադրամը Չուկոտկայում արջերի երթուղի կկառուցի։ Ծրագիրը Բևեռային արջերի մոնիտորինգի և պաշտպանության հիմնադրամը...
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով, այն երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ը...
Ակտիվ ցիկլոն կներթափանցի. առանձին հատվածներում սպասվում է բուք
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպա...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում ենՀիդրոօդերևութաբանու...