Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը և Պենտագոնը
Հյուսիսային Կորեան պնդում է, որ իր հետախուզական արբանյակը նկարել է Սպիտակ տան, Պենտագոնի և ԱՄՆ ավիակիրների նկարները Նորֆոլկի ռազմածովային բազայում, հայտնում է Reuters-ը։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստացել է Սպիտակ տան, Պենտագոնի և ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրների լուսանկարները Նորֆոլկի ռազմածովային բազայում՝ արված լրտեսական արբանյակի միջոցով»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրային գործակալությանը (KCNA):
Ավելի ուշ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի արբանյակը լուսանկարել է ընդհանուր առմամբ հինգ ավիակիր՝ չորս ամերիկյան և մեկ բրիտանական նավեր: Բացի այդ, Հյուսիսային Կորեան հայտնել է, որ ստացել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում գտնվող Անդերսենի ռազմաօդային բազայի, Վիրջինիայի օդանավակայանի և Նյուպորտ Նյուզ նավաշինարանի լուսանկարները:
Նմանատիպ հոդվածներ
«Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի». Արայիկ Հարությունյան
Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ Այս մասին...
ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերին այցելել են ադրբեջանական կողմից ձերբակալված հայերին: Տեղեկութ...
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամր...
«ՀԱՊԿ շրջանակներում փաստացի ստեղծվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»․ Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները փաստացի ստեղծել են ՀՕՊ (ՀՕՊ) միասնական համակարգ...