ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տուժածներ, անհետ կորածներ, հեղեղված տներ․ նոր մանրամասներ Ռուսաստանում փոթորիկից

Մեկ օրում Ղրիմում տեղ-տեղ տեղացել են մինչև 33 մմ տեղումներ, Կուբանում՝ մինչև 43 մմ։ Այս մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Ղրիմում, վատ եղանակի պատճառով, մեկ մարդ անհետ կորել է, չորսը տուժել են։ Փոթորկի արագությունը հասել է 144 կմ/ժ-ի։ 


Բելբեկ գետի ափերից դուրս գալու հետևանքով՝ Սևաստոպոլում տարհանում են հեղեղված տների բնակիչներին։ Գրեթե կես միլիոն ղրիմցիներ մնացել են առանց լույսի։ Հանրապետության ղեկավարի խորհրդական Կրյուչկովը կոչ է արել մարդկանց այսօր չօգտվել անձնական մեքենաներից


Այսօր հայտարարվել է հանգստյան օր։


Նովոռոսիյսկի Շիրոկայա Բալկայում հսկայական ալիքը փոթորկի ժամանակ աղջկան քշել է մեքենայի տակ: Սոցցանցերում գրում են, որ նա չի տուժել։ Նովոռոսիյսկում սելավահոսք է տեղի ունեցել, տապալվել է ավելի քան 250 ծառ։


Իսկ Անապայում այսօր դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղյալ են հայտարարվել, քաղաքի բնակիչներին խնդրել են մնալ տանը: 


Սոչիում էլ երկաթուղային գծերի կոնտակտային գծի վրա ծառերի ընկնելու պատճառով՝ ուղեւորատար գնացքների ուշացում է գրանցվել։





Պատահարներ