Տեղումներ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  


Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ, 28-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին ևս 7-10 աստիճանով։ 


Երևանում նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։ Նոյեմբերի 28-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 27–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան։

Քաղաքականություն