Փաշինյանը՝ 5-րդ շարասյան մասին
ՀՀ զինված ուժերում այլևս չկա 5–րդ շարասյուն։ Այս մասին ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքացիներից մեկը հարց ուղղեց՝ «44–օրյա պատերազմը պարտվել ենք, քանի որ բանակում գործել է 5–րդ շարասյուն, արդյոք ՀՀ իշխանություններին հաջողվե՞լ է ազատվել նրանից»։
Ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Ես կարող եմ ասել, որ ՀՀ զինված ուժերի շարքերում այսօր այլևս 5-րդ շարասյուն չկա»։
Դիտարկմանը, որ չի բացառվում` 5–րդ շարասյունը գործում է նաև ՀՀ կառավարությունում, Փաշինյանն ասաց. «ՀՀ–ում չկա խորքային պետություն։ Մեծ մասամբ մեր պետական կառավարման համակարգն առաջընթաց ունի` սեփական պետության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսանկյունից և սեփական պետության շահերը այլ պետությունների քաղաքականությունների նկատմամբ չնսեմացնելու առումով»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը...
Առաջնորդվելու ենք մեր պետական շահերով․ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս պահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատ...
«Բոլորը բոլորի դիմաց»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների խնդիրը ՀՀ իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ո...
Արցախահայերի վերադարձն իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան
Արցախահայերի վերադարձն իրատեսական չէ։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների տ...