Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը վճարել է միլիոնավոր դոլարներ Ռուսաստանին սպառազինության համար, սակայն դրանք չի ստացել, նաեւ գումարը հետ չի ստացել՝ նշեց՝ «Այո, նման խնդիր կա»:
Փաշինյանը նշեց, որ տեղի են ունենում քննարկումներ՝ այդ խնդիրների լուծման մեխանիզմների վերաբերյալ։
«Օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը: Սա միակ տարբեռրակը չէ: Բայց այստեղ էլ ՌԴ-ն ինքը սպառազինության կարիք ունի եւ մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային եւ այդ քննարկումները հույս ունեմ կբերի կոնկրետ արդյունքների»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարեկամական հարաբերություններն ու առկա իրողությունները, ԲՏԱ նախարարությունը ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի այս իրադրությունը քննարկվեն և հասկանալի լինեն ելքերը կամ հետևությունները։
Վարչապետը հույս ունի, որ այդ խորհրդակցությունները հնարավորինս արագ տեղի կունենան, որ հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում կարգավորել։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...
Առաջնորդվելու ենք մեր պետական շահերով․ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս պահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատ...
«Բոլորը բոլորի դիմաց»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների խնդիրը ՀՀ իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ո...