«Բոլորը բոլորի դիմաց»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների խնդիրը ՀՀ իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիներիտեսահարցերին։
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել ճկունություն ցուցաբերել այս հարցում և Ադրբեջանի հետ աշխատենք, որպեսզի մեր գերիները վերադառնան։ Մենք անգամ պատրաստակամություն ենք հայտնել, որ ՀՀ–ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակենք` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,–ընդգծեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստան են վերադարձել 100–ից ավելի գերիներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...
Փաշինյանը՝ ՌԴ-ից գնված սպառազինությունը չստանալու մասին
Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը...
Առաջնորդվելու ենք մեր պետական շահերով․ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս պահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատ...