«Վտանգում է ազգային անվտանգությանը». Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելու մասին
Ֆինլանդիայի իշխանությունները կքննարկեն Ռուսաստանի Դաշնության հետ սահմանն ամբողջությամբ փակելու հարցը, եթե համարեն, որ անօրինական միգրանտների հոսքը չի դադարել։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Պետերի Օրպոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում է Yle հեռուստառադիոալիքը, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ մուտք գործելու համար «հարյուրավոր մարդիկ» են ժամանում սահման, խոսքն առանց փաստաթղթերի միգրանտների մասին է:
«Եթե նման ակտիվությունը շարունակվի և ընդլայնվի, ինչի նախանշաններ ունենք, մենք պետք է մտածենք սահմանը փակելու մասին և դա անենք», - ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակը «վտանգում է ազգային անվտանգությանը»։
Ամբողջ սահմանի հնարավոր փակման մասին թեզը հայտնել է նաև Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
«Եթե իրավիճակը չկարգավորվի, ապա մենք կքննարկենք հետագա տարբերակները, և ես կարծում եմ, որ երկրորդ փուլում միանգամայն հնարավոր է, որ արևելյան սահմանն ամբողջությամբ փակվի»,- ասել է նա Yle-ին տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...