Նեթանյահուն՝ պատանդների ազատ արձակման մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գերեվարված պատանդների հնարավոր ազատ արձակման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն։
«Մեզ հաջողվել է առաջընթաց գրանցել։ Հուսով եմ, որ շուտով լավ նորություններ կլինեն»,- Նեթանյահուի խոսքերն է մեջբերում «Հաարեց» թերթը։
Պարբերականը նաև նշում է, որ պատանդների մասին համաձայնագրի կնքման հնարավորության մասին հաղորդագրությունների ֆոնին Իսրայելի կառավարությունը նիստ կգումարի:
Ավելի վաղ «Հաարեց» -ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ Քաթարը կհրապարակի պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև Գազայի հատվածում պատանդների ազատման վերաբերյալ պայմանավորվածությունների մանրամասները: Իր հերթին, Կատարի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելն առավել քան երբևէ մոտ են հրադադարի համաձայնությանը:
The Washington Post թերթն էլ իր հերթին հայտնել է, որ Իսրայելը, ԱՄՆ-ն եւ ՀԱՄԱՍ-ը մոտ են նրան, որ համաձայնագիր կնքեն, որը թույլ կտա ազատ արձակել Գազայում պահվող պատանդների մի մասին՝ ռազմական գործողությունների հնգօրյա դադարի դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել...
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՑԱԽԱԼ-ը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի շտաբի ներսում գտնվող թունելի հանքի կադրերը
ՑԱԽԱԼ- ը հրապարակել է թունելի հանքի լուսանկար, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի շտաբի ներսում։ Հիշեցնենք, որ Գազայի հատվածում հրադա...