ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջև զինադադարը մոտ է. Իսմայիլ Հանիե
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել
է, որ պաղեստինյան դիմադրության շարժումը միջնորդների միջոցով մոտ է Իսրայելի
հետ զինադադարի համաձայնությանը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսմայիլ Հանիեն երեքշաբթի ասել է, որ ՀԱՄԱՍ-ն
իր պատասխանը փոխանցել է քաթարական կողմին և այլ միջնորդներին։ Իսրայելական լրատվամիջոցներն
ավելի վաղ հայտնել էին, որ ռազմական կաբինետը կանաչ լույս է տվել իշխանություններին՝
ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար կնքելու համար:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ ալ Ռիշքը նույնպես հայտարարել է, որ դիմադրության
շարժումը հրադադարի համաձայնություն է ձեռք բերում Իսրայելի հետ, և որ պայմանավորվածության
մանրամասները Կատարի և Եգիպտոսի իշխանությունները կհայտարարեն առաջիկա ժամերին։ Նա
մանրամասնել է, որ իսրայելական կողմը, հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հետաձգում են
հրադադարի շուրջ բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողության ընթացքում սպանված զինծառայողների թիվը
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորների թիվը...
Զելենսկու դեմ մահափորձի մի քանի դեպք է կանխվել
Ուկրաինայի հետախուզական ծառայությունները կանխել են նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանության առնվազն հինգ կամ վեց դավադրությ...
Ուժեղ պայթյուն` Գազայի կենտրոնական հատվածում գտնվող հիվանդանոցի մոտ
Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող հիվանդանոցի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հ...
«Պատերազմը չի ավարտվի այնքան շուտ, որքան մենք կուզեինք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված լայնամասշտաբ պատերազմը չի ավարտ...