Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով՝ տուժում է Ուկրաինան
Ուկրաինայի զինված ուժերը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով զգում են 155 մմ տրամաչափի հրետանային արկերի պակաս: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հարցազրույցում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք խնդիրներ ունենք 155 մմ տրամաչափի հրետանային արկերի հետ։ Մերձավոր Արեւելքում, ինչ եք կարծում, առաջին հերթին սկսել են գնել 155 մմ տրամաչափի հրետանային արկեր։ Մեր պաշարները նվազել են»,- նրա խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը։
Զելենսկու խոսքով՝ այժմ պահեստները դատարկ են ամբողջ աշխարհում, իսկ արևմտյան գործընկերներից մատակարարումների ներկայիս ծավալները բավարար չեն Ուկրաինայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար։ Այնուամենայնիվ, նա ողջունեց ԱՄՆ-ի ջանքերը՝ այս տեսակի զինամթերքի արտադրությունն ավելացնելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ափսոսանք էր հայտնել, որ Արևմուտքի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը կարող է կրճատվել մերձավորարևելյան ճգնաժամի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հրաժարվել է ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից
ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մե...
Սամվել Շահրամանյանը կգնա քննիչ հանձնաժողով և ցուցմունք կտա․ «Հրապարակ»
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...