Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում երեք տարում 3549 ուսուցչի վարձատրություն այս ճանապարհով բարձրացել է.
«Փոփոխությամբ առաջարկվում է 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կիրառել դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով։ Սրա շնորհիվ երեք տարվա արդյունքով 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից: Ըստ այդմ, համակարգի միջոցով երեք տարում վարձատրության բարձրացում ունեցած ուսուցիչների թիվը կկազմի շուրջ 5179: Նշեմ, որ այստեղ կարող են լինել կրկնություններ, որովհետև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորմանը մասնակցել են մեկից ավել անգամ՝ իրենց արդյունքը բարելավելու նպատակով։ Այդուհանդերձ, սա կազմում է պետական դպրոցների ուսուցիչների (28024) շուրջ 18%–ը։ Կարգավորումը կսկսի գործել որոշման ընդունումից հետո՝ նաև նախորդ տարիների 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար, փոփոխության ընդունման պահից սկսած։
Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է կրկնակի ատեստավորման արդյունքում բավարար ցուցանիշ չունեցած, սակայն մասնագիտական զարգացման աճ գրանցած կամ շեմային արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ հնարավորություն ընձեռել։ Ըստ այդմ, 50-59% արդյունք ցուցաբերած կամ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքների մեջ առնվազն 15% աճ գրանցած ուսուցիչները կստանան ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«ՀՀ ԿԳՄՍ-ն դադարեցրել է ՌԴ-ից ուղարկված դասագրքերի բաշխումը». Վորոբյով
Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի փո...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-...
Իրազեկում. Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն,...
Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. մանրամասներ
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական...