Հայաստանի որոշ վայրերում ձյուն է տեղում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հաղորդվում է, որ Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտից էլ հայտնում են․ «Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով»։
Հայտնել էինք, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից
Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավ...
Նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել․ Հարությունյան
Երևանի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատե...
Որ ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի ողջ բաժնեմասը․«Հետք»
Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը: Այս...