ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Բլինքենի հիասթափությունը, երբ Բայդենը Չինաստանի նախագահին «բռնապետ» է անվանում
Տեսախցկը որսացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հիասթափությունը, երբ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին «բռնապետ» է անվանում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո չի փոխել իր այն կարծիքը, որ Սի Ծինփինը «բռնապետ» է։
«Նա բռնապետ է այն իմաստով, որ նա մի տղա է, ով ղեկավարում է կոմունիստական երկիր, որի կառավարությունը բոլորովին տարբերվում է մերից», - ասել է Բայդենը լրագրողին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոխե՞լ է իր միտքը բանակցություններից հետո:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ նախագահը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ․ հայտնի է, թե ինչ են քննարկել։