Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը. կա տուժած

Այսօր` նոյեմբերի 16-ին, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետի ներքին ջրանցքը, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 13։29-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետի ներքին ջրանցքը․ կա տուժած»,–ասվում է հաղորդագրության մեջ։


Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Ռ․ Մ․) դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը հոսպիտալացվել է:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրանցքից։

 

Քաղաքականություն

Պատահարներ