Հրդեհ` Երևանի շենքերից մեկի տանիքում. բնակիչները տարհանվել են
Այսօր ժամը 12:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի տանիքում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային
կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման
բաժնի հերթապահ խմբերը, մեկ ավտոսանդուղք»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է
մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս
երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13։40-ին։ Տանիքում
այրվել են կենցաղային իրեր և աղբ։ Տարհանվել է 23 բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանում դադարեցվել են թունելի փլատակներում մնացած 40 բանվորի որոնողական աշխատանքները
Սողանքի պատճառով դադարեցվել է Հնդկաստանում 40 բանվորներին փրկելու աշխատանքները, որոնք արդեն երրորդ օրն է մնում են փլուզվ...
Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը. կա տուժած
Այսօր` նոյեմբերի 16-ին, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գե...
Թուրքական բեռնատար նավ է խորտակվել
Սև ծովի ափերի մոտ խորտակվել է թուրքական բեռնատար նավ, որում եղել է անձնակազմի 12 անդամ: Այս մասին հայտնում է Reuters-ը:...
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց
Նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներո...