ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է փորձել Լուկաշենկոն համոզել Փաշինյանին մասնակցել ՀԱՊԿ հանդիպմանը. լրագրողը` Գրիգորյանին
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով սահմանազատման, սահմանագծման աշխատանքների գծով հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 12-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հարցին, թե ինչու են այդ հանդիպումները դադարել, նա արձագանքել է. «Վերջին հանդիպմանը որոշվել է, որ ընթացակարգային հարցեր են քննարկվում, կարծում եմ՝ պետք է նախեւառաջ ձեւաչափը եւ համագործակցության ձեւը պայմանավորվել, ռեգլամենտավորել, որից հետո, կարծում եմ՝ հանդիպումներ կլինեն»:
Հարցին՝ իր կարծիքով, մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքվի՞, փոխվարչապետը պատասխանել է. «Ես չեմ կարող հիմա նման ժամկետ ասել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է փորձել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն փորձել համոզել Նիկոլ Փաշինյանին մասնակցել ՀԱՊԿ հանդիպմանը, Մհեր Գրիգորյանն ասել է, որ կոնկրետ խոսակցության մասին հիմա չեն կարող խոսել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀԱՊԿ-ը չի նախատեսում լքել Հայաստանը». Միացյալ շտաբի պետ
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմումներ կամ փաստաթղթեր չի ներկայացրել: Այս մասին հայտնել է դաշինքի միացյալ շտաբի պետ, գե...
Կկասեցվի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի պաշտպանության մասին օրինագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է 2023 թվականի հայերի պաշտպանության մասին S.3000 օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Գարի Պետեր...
«Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից». Զախարովա
Ուկրաինայի հետ չստացվեց, հիմա Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ...
Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը
Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատ...