ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես․ Ալեն Սիմոնյան
ID-ների տրամադրման դադար չի եղել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Խնդիրն այն է, որ համապատասխան էլեկտրոնային կրիչը, որն առկա է ID-ների վրա, ներկայումս, քանի որ համակարգը մաշված է ու նշված կրիչներն այլևս չեն արտադրվում, մենք չենք կարողանում տրամադրել այդ էլեկտրոնային կրիչով ID-ները, բայց ID-ները տրամադրվում են և ժամանակավոր լուծում է ընտրվել՝ մոբայլ ID-ի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ապահովումն իրականացնել, մինչև նոր համակարգի ներդրումը»,- նշեց Ղազարյանը:
Այս առնչությամբ դիտարկում հնչեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Երբ անձնագրով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ
վերցնում են, գնում, բացում, մի հատ նայում, հասկանում: Ամաչում էլ ես ասես, որ
դու պետական պաշտոնյա ես»,- նշեց Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ժողովուրդն այս տարածքում երբեք միաժամանակ չի ունեցել ազատություն և խաղաղություն․ Հայկ Կոնջորյան
Հայաստանի և հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականը ազատության և խաղաղության միաժամանակյա գոյությունն է։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հատո՞ւկ եք անում, թե իրականում էսքան անհասկացող եք․ Զարոկյանը՝ Ավինյանին
2 մլն դոլար նոր տարվա ճոխ զարդարանքների համար եք տրաադրում, ասում եք՝ երեխաներին ուրախացնելու համար է։ Բայց այդ նույն եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից․ ԱԺ փոխնախագահ
Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից, այժմ էլ առաջարկություններ ենք փոխանակում։ Այս մասին լրագրողներ...