ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Ադրբեջանի հայտարարություններին, թե հայկական կողմը զինվում է։
«Ադրբեջանը բացի ատոմային ռումբից, կարելի է ասել, ամեն ինչ ունի»,- նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց՝ հայկական կողմը բացառապես պաշտպանական սպառազինություն է ձեռք բերում։
Սիմոնյանը միաժամանակ հավելեց, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում, պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ ակնկալելով, որ Բաքուն նույնպես կառուցողական կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից․ ԱԺ փոխնախագահ
Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից, այժմ էլ առաջարկություններ ենք փոխանակում։ Այս մասին լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հատո՞ւկ եք անում, թե իրականում էսքան անհասկացող եք․ Զարոկյանը՝ Ավինյանին
2 մլն դոլար նոր տարվա ճոխ զարդարանքների համար եք տրաադրում, ասում եք՝ երեխաներին ուրախացնելու համար է։ Բայց այդ նույն եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...