Լեմկինի ինստիտուտը` Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճռի մասին
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։ Այս մասին իստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած անօրինական գործողություն իրականացնել»,–ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Որ ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի ողջ բաժնեմասը․«Հետք»
Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը: Այս...
Տուգանել ամրակապման կանոնները չպահելու դեպքում. Արսեն Թորոսյանը` ՆԳՆ-ին
«Ստորև գրությամբ դիմել եմ Ներքին գործերի նախարարին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախ...
Սովորական անձնագրերով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ. Եղոյանը` վիզաների հնարավոր ազատականացման մասին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար վի...