Ինչ հայտարարություններ են արել եվրոպացի դիվանագետները` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին
Բրյուսելում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ասել է, որ ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:
«Եվրոպական հարթակը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը և իրական խաղաղությունը տարածաշրջանում»,-ասել է Բերբոքը:
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան էլ ասել է. «Կարևոր է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով;Ժամանակն է դա անելու»:
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն Բրյուսելում պետք է քննարկեին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաև Եվրամիության աջակցությունը Երևանին:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...