ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ավելին է, քան երբևէ եղել է. Կարեն Գիլոյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության արդյունքների մասին

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն անդրադարձել է անցած 3 օրերին Երևանում անցկացված Սամբոյի աշխարհի առաջնությունում հայկական հավաքականների ունեցած արդյունքներին: 

«Կազմակերպչական առումով մոտիկ էր իդեալականին, գրեթե անթերի էր: Եղած թերություններն էլ ամենևին չազդեցին ընդհանուր որակական արդյունքի վրա: Դրա վառ արդյունքը մասնակից երկրների մասնակիցների շնորհակալական խոսքերն էին: Շատերն ասում էին, որ սա լավագույն առաջնությունն էր, որ երբևէ տեսել են»,– ասել է Գիլոյանը:


Իր խոսքով՝ լավ կլիներ, որ այդ հարթակից հնչեր նաև Հայաստանի հիմնը: «Արդյունքների առումով մենք հասել ենք մի վիճակի, երբ 10 մեդալը համարում ենք լավ այն դեպքում, երբ երբևե Հայաստանի սամբոյի հավաքականը այսքան մեդալ չի բերել: Մենք ունենք 5 արծաթ, 5 բրոնզ, և ասում ենք լավ էր, գերազանց չէր, ինչո՞ւ, որովհետև ոսկի չեղավ: Մեկ ոսկին ամեն դեպքում շատ մեդալներից շատ լավ է: Եվ արժեր, որ այստեղ հնչեր Հայաստանի հիմնը: Բայց սա սպորտ է, և որևէ մեկին չենք կարող կշտամբել և ասել մեզանից գողացան: Չի եղել այդպիսի բան»,– հավելել է նա: 

Քաղաքականություն