ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սան Ֆրանցիսկոյի փողոցները Սի Ծինփինի այցից առաջ մաքրվել են անօթևաններից և թմրամոլներից
Սան Ֆրանցիսկոյի փողոցները մաքրվել են անօթևաններից և թմրամոլներից Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցից առաջ, գրում է The New York Post-ը։Նրանց հարկադրաբար վերաբնակեցրել են քաղաքի հեռավոր շրջաններում, իսկ վրանային ավանները ապամոնտաժվել են։

Նշվում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցը ԱՄՆ կապված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հետ։ Նրա անվտանգության համար ճանապարհը պարսպապատվել է երկաթե ձողերով, իսկ քաղաքում ավելացել է ոստիկանների թիվը: Նրանք նաև նոր ծաղկանոցներ են տեղադրել փողոցներում, հեռացրել աղբը, սկսել են բռնել թափառող շներին և ընդհանուր առմամբ սկսել ակտիվորեն բարեկարգել քաղաքը։

Տեղի բնակիչները դժգոհում են, որ դրանք միայն ժամանակավոր միջոցառումներ են։ Սովորական օրերին, գրում է հրատարակությունը, քաղաքի կենտրոնում կարելի է տեսնել բազմաթիվ անօթևանների, ինչպես նաև մայթերին պառկած մարդկանց, ովքեր թմրանյութ օգտագործելուց հետո անգիտակից վիճակում են։



Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացն...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...