ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաղեստինամետ հանրահավաքից առաջ Լոնդոնում բախումներ են տեղի ունեցել
Մեծ Բրիտանիայում աջակողմյան ակտիվիստների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Լոնդոնի կենտրոնում՝ Կենոտաֆ պատերազմի հուշահամալիրի մոտ՝ hիշատակի օրը և Պաղեստինին աջակցող խոշոր ցույցից առաջ: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
«Բախումներ են տեղի ունեցել, երբ աջակողմյան ակտիվիստները փորձել են հասնել Լոնդոնի Կենոտաֆ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սուրբ Գեորգի խաչով դրոշներով մարդկանց հոծ բազմությունը, ի պաշտպանություն Անգլիայի կարգախոսներ վանկարկելով, փորձել է հասնել կառավարական Ուայթհոլ փողոց, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը:
Դրանից հետո բախումներ են սկսվել, ակտիվիստները սկսել են շշեր նետել ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով ճեղքել բարիկադը, իսկ իրավապահները ստիպված են եղել մահակներ կիրառել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հակամարտությունների ժամանակ զոհված զինվորների հիշատակին նվիրված երկու րոպե լռության մեկնարկից անմիջապես առաջ, սակայն հիշատակի արարողության ժամանակ բոլորը լռել են։ Սրանից հետո ոստիկաններին հաջողվել է ցրել ամբոխը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...