Մենք կկործանենք «ՀԱՄԱՍ»-ը. Նեթանյահուն սպառնում է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ «Գազայի վերականգնված և ապառազմականացված հատվածում ապագայում արմատական տարրերի համար տեղ չպետք է լինի»։
«Ինձ համար պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան: Այս ճակատամարտի վերջում ՀԱՄԱՍ-ը կվերանա, մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը ոչ միայն մեզ համար, այլև հանուն քաղաքակրթության, հանուն պաղեստինցիների ու իսրայելցիների։ Մենք ցանկանում ենք տեսնել Գազան ապառազմականացված, արմատական տարրերից մաքրված և վերակառուցված»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա :
Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելը չի ձգտում գրավել կամ կառավարել Գազայի հատվածը։ Սակայն դեռ որոշ ժամանակ Իսրայելին անհրաժեշտ կլինի «հուսալի ուժ, որը անհրաժեշտության դեպքում կմտնի Գազա և կվերացնի մարդասպաններին», որպեսզի կանխի ՀԱՄԱՍ-ի վերածնունդը։
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ իր ակնկալիքները կապված են «Գազայի բնակիչների համար նորակառույց Գազայի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...