Լուրջ վայրագություններ, խոշտանգումներ, սպանություններ․ Շիֆը մեղադրում է Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամ Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:
Շիֆը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։
Բանաձևում, մասնավորապես, կոչ է արվում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար:
Մատնանշելով 2020 թ. նոյեմբերի 9–ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, երբ բոլոր կողմերը համաձայնել են «ռազմագերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց փոխանակմանը»՝ Շիֆը նշել է՝ երեք տարի անց Ադրբեջանը դեռևս ազատ չի արձակել բոլոր ռազմագերիներին, փոխարենը շարունակում է բանտարկել ավելի շատ ռազմագերիների, պատանդների` ներառյալ 2023 թ. սեպտեմբերյան վերջին ագրեսիայի ժամանակ։
«Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ընթացքում իրականացված լուրջ վայրագությունների համար, իսկ հայերին շարունակելով ապօրինի կալանքի տակ պահել` խորացնում է խնդիրը: Ադրբեջանի վերաբերմունքն այդ բանտարկյալների նկատմամբ, ներառյալ խոշտանգումներն ու սպանությունները, ուղղակի սպառնալիք են ներկայացնում միջազգային իրավակարգի համար»,– նշվում է բանաձևում։
Կոնգրեսականի ներկայացրած բանաձևում ընդգծվում է՝ բացի այն, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին, նաև պետք է տեղեկատվություն տրամադրի դեռևս անազատության մեջ գտնվողների և անհետ կորածների կարգավիճակի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...