Հայաստանը պատրաստ է խաղաղության. Արմեն Գրիգորյան
«Հայաստանը պատրաստ է խաղաղության։ Մենք մանդատ ենք ստացել խաղաղության հաստատաման համար»։ Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա։ Սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարևոր հարցերից մեկը գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը»,-ասել է նա:
Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը.
«Կար պլանավորված հանդիպում առաջնորդների մակարդակով, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջին, Հայատանը պատրաստակամություն էր հայտնել գալ այդ հանդիպմանը, բայց, ցավոք, հանդիպումը տեղի չի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը»,-ընդգծել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալ...
«Ուկրաինան խաղաղության պայմանագիր չի կնքել ԱՄՆ-ի հրահանգով». Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինան 2022 թվականի...
«Մեզ Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, հայտնում է TACC-ը: «Մեզ նոր...
«Հայաստանը պետք է վերսկսի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները». Ամիրբեկով
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե վերջինս հավատարիմ մնա դրան և կառուցողական դ...