Բլինքենը մեծ սխալ է թույլ տվել․ Էրդողան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «մեծ սխալ է թույլ տվել»՝ Թել Ավիվ ժամանելուն պես պատմելով իր հրեական ծագման մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բլինքենը ամենամեծ սխալը թույլ տվեց հենց սկզբում։ «Ես եկել եմ այստեղ (Թել Ավիվ), լինելով հրեա»․ ի պատասխան՝ դուք 1,5 միլիոն մարդ եք ստանում Ստամբուլի հանրահավաքի ժամանակ»,- ասել է պետության ղեկավարը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չկայացավ Բլինքենի հետ իր հանդիպումը՝ Էրդողանը նշել է, որ ամերիկացի գործընկերոջը, դիվանագիտական արձանագրությունների համաձայն, ընդունել է Թուրքիայի արտգործնախարարը: Բլինքենի այցի օրը նախագահը գտնվում էր Ռիզե նահանգում։
Էրդողանը նաև հիշեցրել է Գազայում ՑԱԽԱԼ-ի գործողության դեմ բողոքի ակցիաների մասին, որոնք տեղի են ունեցել աշխարհի շատ քաղաքներում: Նրա խոսքով՝ Իսրայելն այժմ դարձել է «անխոհեմության կենտրոն»։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը կարծում է, որ «ամբողջ աշխարհը բողոքում է ԱՄՆ-ից»։
«Ինչու՞։ Քանի որ ԱՄՆ-ն թիրախ դարձավ այն բանից հետո, երբ սկսեց աջակցել Գազայի հատվածում Իսրայելի կողմից կազմակերպված սպանդին։ Ստամբուլում (ի պաշտպանություն Պաղեստինի) 1,5 միլիոն մարդ է հավաքվել ընդամենը երեք օրվա ընթացքում, դա ինչ-որ բանի մասին է խոսում։ Լսեք մեր ձայնը, դիմեք աշխարհին մեր ձայնով»,- հավելել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան համապատասխան աշխատանք է տանում Իսրայելին «ռազմական հանցագործ» հայտարարելու համար, Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին այլևս զրուցակից չի համարում, սակայն երկրի հետախուզության ղեկավարը կապեր է պահպանում Իսրայելի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...