Բաքուն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին
Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանին ուղղված «անհիմն» և «կեղծ մեղադրանքները»։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Անթույլատրելի է, որ Ադրբեջանի դեմ գրեթե «30 տարվա ռազմական ագրեսիայի ընթացքում մարդկության դեմ զանգվածային սպանություններ և հանցագործություններ» իրականացրած Հայաստանը, կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին հայերի էթնիկ զտումների մեջ, ովքեր կամավոր են գնացել Հայաստան»,- ասել է Հաջիզադեն։
Միրզոյանը երեկ միջազգային ամբիոնից շեշտել է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը, ապա, նախարարի խոսքով` դրա պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը «անհիմն» է որակել Միրզոյանի այս հայտարարությունը՝ նշել է․ «Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներում» գտնվող պատմական և կրոնական հուշարձանները հանդիսանում են Ադրբեջանի ազգային մշակութային ժառանգությունը և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...