ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը` ՅՈւՆԵՍԿՕ–ում ահազանգել է. ԼՂ-ում մնացած ժառանգությունը պղծվում է
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների բացակայությունը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին և նման հայտարարությամբ հանդես եկել;
«Հայաստանը ներկայում առերեսվում է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 փախստականների, այդ թվում՝ 30 հազար երեխաների զանգվածային հոսքի, որոնք ընդամենը մի քանի օրում լքել են իրենց նախնյաց հայրենիքը՝ հետապնդումների և ոճրագործությունների վախի ներքո։
Հայաստանի կառավարությունը, համագործակցելով միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ փախստականների կյանքը փրկելու, պաշտպանության և շուտափույթ վերականգնման կարիքները հոգալու համար»,-ասել է նախարարը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը, ապա, նախարարի խոսքով` դրա պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է։ 2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիա Զախարովան թող գնա 2 բաժակ ավել խմի ու քնի․ ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի վրա այլևս հարձակում չի կարող լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն կարող է Ադրբեջանի հետ ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիա իրականացնել․ Աղազարյան
Մոսկվան կարող է Ադրբեջանի հետ միասին զորքեր տեղադրել և ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիա իրականացնել։ Այս մասին ԱԺ ՔՊ խմբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը․ որ մակնիշի մեքենաների մասին է խոսքը
Այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում Խանջյան փողոցից մինչև Սարյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստին չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է&nb...