Անձը մահակով ներխուժել է Աբովյանի ղեկավարի առանձնատուն․ ինչ է հայտնի
Գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։ Տանը եղել են Բաբայանի մայրը, կինն ու դուստրերը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Աբովյանի համայնքապետի պաշտպան Էմին Խաչատրյանն ասել է, որ Բաբայանի համար անծանոթ անձը մուտք է գործել առանձնատան բակ, ապա խուլիգանական գործողություններ կատարելով փորձել է ներխուժել տուն։
«Էդուարդ Բաբայանը ձայների հետքերով դուրս է եկել առանձնատնից, դռան առջև հանդիպելով իր համար անհայտ անձնավորությանը՝ կանխել է վերջինիս խուլիգանական գործողություններն ու ապօրինի մուտքն իր առանձնատուն։ Ի դեպ այդ անձը կարողացել է անցնել մինչեւ առանձնատան երկու պարիսպները»,-պատմել է Խաչատրյանը։
Նշվում է, որ փաստաբանին դեռ հայտնի չէ, թե ինչ մղումներով է փորձել այդ անձը ներխուժել Աբովյանի համայնքապետի տուն։
Խաչատրյանի խոսքով՝ Բաբայանի առանձնատուն ներխուժելու փորձ կատարած անձի ոչ ադեկվատ պահվածքը, խուլիգանական գործողությունները և բնակարանի անձեռնմխելիության խաթարման փորձը կասկածի տեղիք են տալիս առ այն, որ վերջինս եղել է թմրանյութի ազդեցության տակ։
Հաղորդվում է նաև, որ Բաբայանը կանխերլ է վերջինիս մուտքն իր առանձնատուն և պաշտպանել իր ընտանիքին։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: &nb...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Որն է Երևանում ստեղծված խցանումների պատճառը․ ինչ իրավիճակ է Սարալանջի պողոտայում
Վաղ առավոտից Auroranews-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածը ե...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին գումար կտրամադրվի․ քաղաքապետարանը քննարկում է
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայ...