ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն կարող է Ադրբեջանի հետ ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիա իրականացնել․ Աղազարյան
Մոսկվան կարող է Ադրբեջանի հետ միասին զորքեր տեղադրել և ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիա իրականացնել։ Այս մասին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել է NEWS.am-ի հետ զրույցում։
«Երբ Ադրբեջանն զգա, որ իր ռազմական պոտենցիալը և քաղաքական բաղկացուցիչ մասը միասին էապես գերակշռում է Հայաստանի ռազմական ու քաղաքական ներուժին, այդ ժամանակ ինքը ռազմական գործողությունների կդիմի: Հիմա այդպես չէ: Ճիշտ է իրենց ռազմական պոտենցիալը շատ մեծ է մերից, բայց մեր քաղաքական բաղկացուցիչը շատ մեծ է իրենցից: Հետևաբար, հավասարակշռությունը կա»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է երևում ՀՀ-ի քաղաքական բաղադրիչի մեծ լինելը, Հովիկ Աղազարյանը պատասխանել է. «Այսօր Ադրբեջանը, Թուրքիան, ինչ-որ տեղ նաև Ռուսաստանը անթաքույց սպառնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը: Այս վիճակը գերտերությունների և ընդհանրապես քաղաքակրթությունների համար անընդունելի է: Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ միասին զորքեր տեղադրել ու Հայաստանի սուվերեն տարածքում ագրեսիա իրականացնեն: Ես դա չեմ բացառում, բայց դա այդքան էլ հեշտ չէ»։
Մանրամասերը՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիա Զախարովան թող գնա 2 բաժակ ավել խմի ու քնի․ ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի վրա այլևս հարձակում չի կարող լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը․ որ մակնիշի մեքենաների մասին է խոսքը
Այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում Խանջյան փողոցից մինչև Սարյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստին չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկանում էին զավթել ՀՀ պետական նշանակության շինություններ․ ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ԱԱԾ քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրակ...