ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների ղեկավարներն այս պահին հանդիպում են անցկացնում
Կենտրոնական Հետախոզական Վարչության (ЦРУ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը, Իսրայելի Արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան եւ Կատարի պաշտոնատար անձինք քննարկում են Գազայում ռազմական գործողությունների եռօրյա հումանիտար դադարի հնարավորությունը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդներին ազատելու համար, հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների ղեկավարներն այսօր գտնվում էին Քաթարում և աշխատում էին հնարավոր հումանիտար դադարի ծրագրերի վրա, որը թույլ կտար ազատել մինչև 20 պատանդների, ինչպես նաև ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի արգելափակված հատված»,- հայտնում է հրատարակությունը:
Պարբերականի տվյալներով՝ Բըրնսի, Բարնեայի եւ կատարցի պաշտոնյաների մասնակցությամբ բանակցությունները կենտրոնացած են Իսրայելի գործողություններում եռօրյա հումանիտար դադարի վրա՝ 10-20 քաղաքացիական պատանդների ազատ արձակման համար:
Հաղորդվում է, որ ռազմական գործողություններում քննարկվող դադարը ցանկանում են օգտագործել նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ամբողջական ցուցակը ստանալու համար:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ վերջին օրերին Քաթարում ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, դրանք այլ քննարկումներից ավելի հեռու են գնացել:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...