Պեսկովը՝ միջուկային զենքի օգտագործման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի խոսքերն այն մասին, որ Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը մեծացնում է միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի կիրառման ռիսկը: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Պեսկովը նշել է, որ Անվտանգության խորհուրդը Կրեմլի մի մասն է, ուստի Պատրուշևի խոսքերը կարելի է համարել իշխանությունների հայտարարություն:
«Հավաքական Արևմուտքի բավական ագրեսիվ բնույթը Ռուսաստանի նկատմամբ ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Դա հաստատվում է Արևմուտքի հայտարարություններով։ Մենք ունենք դոկտրին, որտեղ ամեն ինչ հստակ գրված է, այնտեղ փոփոխություններ չկան։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է»,- եզրափակել Է Պեսկովը։
Մինչ այդ Պատրուշևն ասել էր, որ Ռուսաստանը միջուկային հրթիռային զենքի գոյության ողջ ընթացքում առաջին անգամ առաջ է անցել միջուկային զենքի ոլորտում մրցակիցներից: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը նպաստել է հասարակության մեջ ներքին կայունության պահպանմանը: Պատրուշեւը նաեւ նշել է, որ հաջողվել է մեծացնել երկրի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ներուժը։
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...