Կրիտիկական կարևոր տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումը ՌԴ-ի համար կուժեղացվի
Մեծ յոթնյակի (G7) երկրների ԱԳ նախարարները որոշել են խստացնել ՌԴ-ի՝ խիստ կարևոր տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումները։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Տոկիոյում G7-ի նախարարների մակարդակով հանդիպման արդյունքներով։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Մենք կուժեղացնենք մեր համակարգումը պատժամիջոցների հարցում, որպեսզի սահմանափակենք Ռուսաստանի հասանելիությունը խիստ կարեւոր ապրանքներին եւ տեխնոլոգիաներին»,- ասված Է փաստաթղթում:
Նշվում է, որ երկրները մտադիր են նաև շարունակել աշխատանքը հակառուսական պատժամիջոցների «սողանցքները» փակելու ուղղությամբ: G7-ի հայտարարության մեջ կոչ է արվում երրորդ երկրներին չօգնել ՌԴ-ին որևէ «լուրջ ծախսերի» սպառնալիքի ներքո։
Բացի այդ, յոթնյակը ցանկանում է արագացնել մետաղների և էներգետիկայի վերաբերյալ խորհրդատվությունները, որպեսզի հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկի տնտեսական այդ ոլորտներում Ռուսաստանի եկամուտների ավելացման դեմ:
Մինչ այդ G7-ի երկրները կրկին հայտարարել էին ՌԴ-ի դեմ պատժամիջոցային ճնշման հարցում միասնության և Ուկրաինային աջակցելու «ամուր հանձնառության» մասին։
Ավելի վաղ G7-ը հրաժարվել էր վերադարձնել սառեցված ակտիվները ՌԴ-ին։
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...