Երկու ոստիկան մեղադրվում է կոռուպցիայի մեջ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Այնուհետև կազմակերպել են վերոհիշյալ անձանց հրամանագրման գործընթացը:
«Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության, իսկ չորրորդի հրամանագրումը առողջական խնդիրների պատճառով չի եղել, և որպես կաշառք վերցված 100 000 դրամը վերադարձվել է»,– հայտնում են ՆԳՆ-ից:
Ոստիկանության այդ ծառայողների լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծառայողական քննությունը և քրեական վարույթն ընթացքի մեջ են:
Նմանատիպ հոդվածներ
Անշարժ գույքի գների նվազում է սպասվում
Հայաստանում անշարժ գույքի շուկան կանգ է առել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Անշարժ գույքի բորսա» ընկ...
Ադրբեջանցի փաստաբանը խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին
Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստին ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբանը, որն իր ելույթում խնդրել է արդարա...
Մետրոպոլիտենի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխվի․ մանրամասներ
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի գործով վճիռը․ որքան պահանջեց դատախազը
Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հայտնում են ադրբեջանական լրատվամ...