Մետրոպոլիտենի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխվի․ մանրամասներ
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհությունների արդյունքում՝ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի ֆեյսբույան էջից։
«Հարգելի՛ ուղևորներ, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։
Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի փաստաբանը խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին
Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստին ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբանը, որն իր ելույթում խնդրել է արդարա...
Առկա է Արցախում մնացած հուշարձանների տվյալների բազան․ Ֆրանսիայի մշակույթի նախարար
Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի տվյալներ հավաքագրի Լե...
Անշարժ գույքի գների նվազում է սպասվում
Հայաստանում անշարժ գույքի շուկան կանգ է առել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Անշարժ գույքի բորսա» ընկ...
Պարեկների մեքենաներում ճաղավանդակներ կտեղադրվեն․ որքան գումար է հատկացվել․ «Հրապարակ»
Պարեկային ոստիկանության 65 եւ 75 մեքենաները ձերբակալվածներին տեղափոխելուն հարմարեցվելու համար՝ Ներքին գործերի նախարարութ...