ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի գործով վճիռը․ որքան պահանջեց դատախազը
Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանի դատական նիստին ելույթ է ունեցել դատախազը: Նա պահանջել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Իր ելույթում դատախազը հայտարարեց, որ ազատազրկման առաջին 5 տարիները Վագիֆ Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում:
Հիշեցնենք՝ նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», որն իբր կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ապօրինի կերպով ձերբակալվել է Բերձորի անցակետում հուլիսի 29-ին, երբ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվում էր Հայաստան՝ վիրահատվելու:
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է մեղադրանքները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի փաստաբանը խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին
Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստին ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբանը, որն իր ելույթում խնդրել է արդարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանափակումներ՝ Երևանում երթևեկությունը թեթևացնելու նպատակով
Մշակվել է Երևանի փողոցների՝ մասնավորապես Փոքր կենտրոնի, երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համալիր ծրագիր։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր պահանջներ՝ բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար
Նոյեմբերի 1-ից նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար: Տեղեկատ...
Անշարժ գույքի գների նվազում է սպասվում
Հայաստանում անշարժ գույքի շուկան կանգ է առել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Անշարժ գույքի բորսա» ընկ...