Թուրքիայի խորհրդարանն արգելել է Coca-Cola-ի և Nestle-ի արտադրանքն իր սննդի ցանցերում
Թուրքիայի խորհրդարանը հեռացրել է Coca-Cola-ի և Nestle-ի արտադրանքը խորհրդարաի սննդի ցանցերից։ Այս մասին գրում Է Reuters-ը։
«Որոշվել է, որ Իսրայելին աջակցող ընկերությունների արտադրանքը չի վաճառվի խորհրդարանի տարածքում գտնվող ռեստորաններում, սրճարաններում և թեյարաններում»,– ասվում է Թուրքիայի խորհրդարանի հայտարարության մեջ:
Coca-Cola ըմպելիքներն ու Nestle լուծվող սուրճը միակ բրենդներն են եղել, որոնք որոշվել է հանել հանրային սննդի ճաշացանկից։
«Խորհրդարանի խոսնակի գրասենյակն անտարբեր չի մնացել հանրության վրդովմունքի նկատմամբ և որոշում է կայացրել հեռացնել այդ ընկերությունների արտադրանքը»,- ասել Է գործակալության աղբյուրը:
Երկու ապրանքանիշերն էլ վերջին օրերին հիշատակվում էին սոցցանցերում թուրք ակտիվիստների կողմից արված հաղորդագրություններում, որոնք կոչ էին անում բոյկոտել այն ընկերությունները, որոնք ենթադրաբար աջակցում են Իսրայելին:
Խորհրդարանի նախագահի հանձնարարականով՝ ընկերությունների արտադրանքը չի վաճառվելու խորհրդարանի տարածքում գտնվող ճաշարաններում, սրճարաններում, թեյարաններում և հարակից օբյեկտներում։
Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ՝ այդ ապրանքները բոյկոտելու համապատասխան հրամանը տվել է խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
«Խորհրդարանը որոշել է աջակցել հանրային մտահոգություններին այն ընկերությունների արտադրանքի բոյկոտի վերաբերյալ, որոնք բացահայտորեն հայտարարում են իրենց աջակցությունը Իսրայելի ռազմական հանցագործություններին, որոնք հանգեցնում են Գազայի հատվածում անմեղ մարդկանց մահվան, աջակցել են Գազայում Իսրայելի ցեղասպանությանը, չի վաճառվի խորհրդարանի և հարակից օբյեկտների ճաշարաններում, սրճարաններում և թեյարաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
Առավոտից խորհրդարանում գտնվող սրճարանի աշխատակիցներն ու այցելուները չեն կարողանում ապրանքներ պատվիրել այդ ընկերություններից։ Խորհրդարանական օբյեկտների պահեստներում առկա պաշարները կվերադարձվեն մատակարարներին կամ կհանվեն պահեստավորման այլ պահեստներ։
Թուրքիան սուր քննադատության է ենթարկում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ դրանք համարելով միջազգային իրավունքի խախտում և մարդկության դեմ հանցագործություն։
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...