Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր պաղեստինցիներ անցում են հումանիտար միջանցքով

Գազայի հատվածի հազարավոր բնակիչներ հյուսիսից հարավ են տեղափոխվում հումանիտար միջանցքով, որը բացել է Իսրայելի պաշտպանության բանակը: Այդ մասին հայտնել Է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության…

Գազայի հատվածի հազարավոր բնակիչներ հյուսիսից հարավ են տեղափոխվում հումանիտար միջանցքով, որը բացել է Իսրայելի պաշտպանության բանակը: Այդ մասին հայտնել Է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգողի գրասենյակը (COGAT) X սոցցանցում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Հենց հիմա հազարավոր մարդիկ անցնում են հումանիտար միջանցքով, որը ՑԱԽԱԼ-ը բացել է Գազայի հյուսիսից հարավ քաղաքացիական անձանց տեղափոխելու համար»,- ասվում է հրապարակման մեջ:

 

ՑԱԽԱԼ-ը Գազայի բնակիչներին ամեն օր կոչ է անում հյուսիսից տեղափոխվել Եգիպտոսի հետ սահմանի հարավային շրջաններ՝ ռմբակոծություններից խուսափելու համար: Վերջին մի քանի օրվա ընթացքում Սալահ ադ-Դինա ճանապարհին գործում է տարհանման միջանցք:

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250