ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելում փառատոնի մասնակիցների վրա կրակել է ոչ միայն ՀԱՄԱՍ-ը
Իսրայելում փառատոնի մասնակիցների վրա միայն ՀԱՄԱՍ-ը չի կրակել։ Իսրայելական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել հոկտեմբերի 7-ին փառատոն ուղարկված Apache գրոհային ուղղաթիռից, որտեղ երևում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կրակում է փախչող մարդկանց վրա:
Հաղորդվում է, որ 4 ժամում հարձակման է ենթարկվել մոտ 300 ավտոմեքենա։ Հիմնականում հարձակումների թիրախ են դարձել Գազայի հատված ուղևորվող մեքենաները, այդ թվում՝ պատանդներ տեղափոխողները: Հրաձգությունը բացատրվում է նրանով, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները միտումնավոր դանդաղեցրել են շարժումը։
Նշենք նաև, որ Reuters-ն էլ իր հերթին հերքում է այն պնդումները, որ նախապես գիտեր հոկտեմբերի 7-ի հարձակման մասին։
«Մենք տեղյակ ենք «HonestReporting»-ի զեկույցին և երկու անկախ լուսանկարիչների դեմ առաջադրված մեղադրանքներին, որոնք ներգրավված են եղել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների լուսաբանման մեջ»,- ասվում է Reuters-ի հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ավելի վաղ վերահիշյալ կազմակերպությունը, հետաքննական զեկույց էր հրապարակել, որում մեղադրում է առաջատար լրատվամիջոցների լրագրողներին, ներառյալ New York Times-ը, AP-ն, Reuters-ը և CNN-ը ՀԱՄԱՍ-ի զինյալներին միանալու մեջ հենց Գազայի հատվածից, հոկտեմբերի 7-ին՝ իրադարձությունները տեսախցիկով ֆիքսելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռմբակոծվում են բնակելի տները․ կան զոհեր
Պատերազմն աստիճանաբար դուրս է գալիս Գազայի սահմաններից։ Պաղեստինյան դիմադրությունը հայտարարել է իսրայելական ռազմական շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ով հարված Իսրայելի Էյլաթ քաղաքի դպրոցի վրա
Կամիկաձե անօդաչու թռչող սարքը քիչ առաջ ընկել է Իսրայելի Էյլաթ քաղաքի դպրոցի շենքի վրա: Այս մասին հայտնում են տելեգրամյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը սպիտակ ֆոսֆորային ռումբեր է կիրառում
Մինչ ցամաքային հակամարտությունները շարունակվում են, իսրայելական կողմը սպիտակ ֆոսֆորային ռումբերով ռմբակոծում են Գազայի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հայտնում է նոր ավիահարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրթիռների արձակման հենակետին ավիահարվածի, ի...