ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հայտնում է նոր ավիահարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրթիռների արձակման հենակետին ավիահարվածի, ինչպես նաև խմբավորման մարտիկներին ոչնչացնելու մասին:
«Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը հակատանկային հրթիռներ արձակելու համար պահակակետ են հայտնաբերել, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները։ Արձակման համար նախատեսված անցակետերը ստորգետնյա անցումով միացվել են զինապահեստին։ Զորքերը հարված են հասցրել օդից՝ դրանով իսկ վնասելով ահաբեկիչների ենթակառուցվածքները։ Դրանից հետո գրոհայինները դուրս են եկել ենթակառուցվածքի տանիք և սպանվել լրացուցիչ հարվածի հետևանքով»,-ասվում է իսրայելական բանակի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Բացի այդ, բացահայտվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներ, ովքեր ականանետեր են արձակում Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Ի պատասխան ականանետային գնդակոծության՝ իսրայելական բանակը օդից հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների և նրանց մարտիկների ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռմբակոծվում են բնակելի տները․ կան զոհեր
Պատերազմն աստիճանաբար դուրս է գալիս Գազայի սահմաններից։ Պաղեստինյան դիմադրությունը հայտարարել է իսրայելական ռազմական շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահափորձ՝ Պաղեստինի ղեկավարի դեմ
Զինված հարձակում է տեղի ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ով հարված Իսրայելի Էյլաթ քաղաքի դպրոցի վրա
Կամիկաձե անօդաչու թռչող սարքը քիչ առաջ ընկել է Իսրայելի Էյլաթ քաղաքի դպրոցի շենքի վրա: Այս մասին հայտնում են տելեգրամյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը սպիտակ ֆոսֆորային ռումբեր է կիրառում
Մինչ ցամաքային հակամարտությունները շարունակվում են, իսրայելական կողմը սպիտակ ֆոսֆորային ռումբերով ռմբակոծում են Գազայի հ...