ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդանավակայանը չի լուսավորվել, պաշտոնյաներ չեն եղել․ Բլինքենի ժամանումն Անկարա
Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Հատկանշական է նաև, որ օդանավակայանը չի լուսավորվել։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Սոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ օդանավակայանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը դիմավորել է Բլինքենին՝ ձեռքը գրպանում։ Օգտատերերից ոմանք կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։
Լրագրողները հայտնում են, որ մթության մեջ իրեն սպասող մարդկանց ողջունելով՝ Բլինքենը նստել է իր մեքենան։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը եղել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Այնտեղ նա հայտարարել է, որ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացնում գործնական հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար դադարների հնարավոր ապահովմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Բլինքենին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման նկատմամբ նրա սուբյեկտիվ մոտեցման համար: Թուրքիայի ղեկավարի խոսքով` ԱՄՆ պետքարտուղարը ճգնաժամին մոտենում է իր ազգային պատկանելությունից ելնելով։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Բլինքենը բանակցություններ կանցկացնեն Գազայում տիրող իրավիճակի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային ձայնագրություն․ Տիգրան Ավինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին․ «Հրապարակ»
Հրապարակվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի մասին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։ Կառավարության անդամները հարգեցին 44–օրյա պատերազմի զոհերի հիշա...
«Ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտությունները քրեորեն պատժելի՞ չեն․ հարց՝ ՔԿ նախագահին
Այսօր Ազգային ժողովի բակում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական պա...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...