ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։ Կառավարության անդամները հարգեցին 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության ընդունումից հետո` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: Ռուս խաղաղապահները տեղակայվել էին 5 տարի ժամկետով, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Արցախի Հանարապետության վրա, ինչի հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային ձայնագրություն․ Տիգրան Ավինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին․ «Հրապարակ»
Հրապարակվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի մասին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթ...
«Ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտությունները քրեորեն պատժելի՞ չեն․ հարց՝ ՔԿ նախագահին
Այսօր Ազգային ժողովի բակում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական պա...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...