«Ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտությունները քրեորեն պատժելի՞ չեն․ հարց՝ ՔԿ նախագահին
Այսօր Ազգային ժողովի բակում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հրապարակային արված՝ «ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտություններին։
Հարցին՝ արդյոք պատգամավորի հրապարակային արված՝ «ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտություններիը քրեորեն պատժելի չեն, Քյարամյանը կոնկրետ չպատասխանեց։
«Կոնկրետ դեպքի չեմ ուզում անդրադառնալ։ Ես կխնդրեմ, որ կոնկրետ հարցում ուղարկեք, վստահեցնում եմ՝ մանրամասն կներկայացնենք։ Քրեական դատավարության օրենսգրքով պետք է լինի հանցագործության հաղորդում, որը կարող են տալ։ Կարծում եք՝ ես բոլոր գործերին տիրապետո՞ւմ եմ, բացարձակ տեղեկացված չեմ այդ գործի մասին։ Կգնամ, կճշտեմ, կասեմ»,- մանրամասնեց ՔԿ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային ձայնագրություն․ Տիգրան Ավինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին․ «Հրապարակ»
Հրապարակվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի մասին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։ Կառավարության անդամները հարգեցին 44–օրյա պատերազմի զոհերի հիշա...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...