ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուղբերը հարձակվել են գյուղերի վրա. Ռուսաստան

Նովոսիբիրսկի մարզում կուղբերի պատճառով հեղեղվել են ճանապարհներն ու հոսանքազրկվել են գյուղերը։ Կուղբերն Իսկիտիմսկի շրջանում բազմաթիվ «ամբարտակներ» են կառուցել։ Գրյազնուշկա գետը, տեղական իշխանությունների տվյալներով, փոխել է ուղղությունը եւ հեղեղել է միակ ճանապարհը, որը միացնում է Ստարոսոսեդովո գյուղն Իսկիտիմին:

 

Ճանապարհաշինարարները սկսել են քանդել «ամբարտակները» և ջուրը հեռացնել երթևեկելի մասից, բայց էքսկավատորներից մեկն անգամ ընկել  և խրվել է ճահճի մեջ: Դրանից հետո ջուրը տարել է նաև էլեկտրահաղորդման գծի հենասյուները, որի պատճառով երկու գյուղ մնացել են առանց էլեկտրականության։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նովոսիբիրսկի կուղբերը ոչ վաղ անցյալում գետը պատնեշով փակել են Կալինինսկի շրջանում։ Ջրլող կրծողների ընտանիքն օգտագործել է ճյուղեր, տերևներ և գետի տիղմ ՝ այդ ջրային պատնեշը կառուցելու համար։ 

 

Գյուղի բնակիչները կատակում են, որ կուղբերը մարդկանց հաղթեցին. հաշիվն է 1-0:

Մասնագետներն ասում են, որ կենդանիները նման «ամբարտակներ» են պատրաստում գիշատիչներից պաշտպանվելու և ձմռանը սնունդ գտնելը հեշտացնելու համար: 

Քաղաքականություն

Պատահարներ