Թուրքիայում առաջարկել են զինծառայողներ ուղարկել Գազա
Թուրքիայի կառավարության իշխող «Հանրապետական դաշինքի» մեջ մտնող «Նոր բարեկեցություն» կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը խորհրդարանին կոչ է արել կողմ քվեարկել թուրք զինծառայողներին մեկ տարի ժամկետով Գազայի հատված ուղարկելու օգտին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ մենք համոզիչ կերպով խնդրում և պահանջում ենք որոշում կայացնել Գազայում թուրքական զինված ուժերի տարրերի տեղակայման մասին, որոնց սահմանները, մասշտաբներն ու քանակը կորոշվի նախագահի կողմից մեկ տարի ժամկետով՝ ցամաքում անվտանգ գոտի և ծովում անվտանգության միջանցք ստեղծելու նպատակով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարցումը հնարավորինս շուտ քվեարկվի խորհրդարանում, եւ մեր խորհրդարանն այդ ուղղությամբ որոշում կայացնի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների աջակցությամբ»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Yeni Akit թերթը։
Նրա խոսքով՝ կուսակցությունը ուղերձով հանդես կգա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...