ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։ Գրավի չափ է սահմանվել 2 մլն դրամը։

 

Դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Գարիկ Գալեյանը նշեց, որ իր համար խափանման միջոցի փոփոխությունն անսպասելի էր.

 

«Անազատության մեջ էի, որովհետև Արցախն էին հանձնում. հերոսածին ծնողները խանգարում են իրենց:Պետք է ազգովի կարողանանք ոտքի կանգնել և, գոնե, կարողանանք փրկել Հայաստանը»,-եզրափակեց նա:

 

Քաղաքականություն